Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրին ընդառաջ իտալական «Ռոման» գրեթե ամբողջ կազմով սկսել է նախապատրաստվել «Բրեշիայի» հետ հանդիպմանը:
«Գայլերի» կազմում վնասվածքներից ապաքինվել են Հենրիխ Մխիթարյանը, Լորենցո Պելեգրինի, Ջանլուկա Մանչինին և Լեոնարդո Սիպնացոլան:
Ընդհանուր խմբի հետ ոչ ամբողջ ծանրաբեռնվածությամբ սկսել է մարզվել նաև Ֆեդերիկո Ֆասիոն:
Դիեգո Պերոտին և Ամադու Դիավարան մարզվել են անհատական ծրագրով, իսկ Ջասթին Կլյուվերտին թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հանգիստ է տվել:
Հռոմեական ակումբի կազմում երկու ֆուտբոլիստ դեռ ապաքինվում են վնասվածքներից` Դավիդե Ձապակոստան և Նիկոլո Կալինիչը:
«Ռոմա»-«Բրեշիա» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 24-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: