«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասն իր թիմի մարզման ժամանակ կատակել է թիմակից Գարեթ Բեյլի հետ:
Մարզման ժամանակ 26-ամյա հարձակվողը, կանգնած լինելով ուելսցու կողքին, ձևացրել է, թե հարվածում է գոլֆի գնդակի: Բեյլը գնահատել է թիմակցի կատակը:
Mariano appeared to tease Gareth Bale with a golf swing after he messed up the rondo 😂 pic.twitter.com/u5KJaZFElK
— ESPN FC (@ESPNFC) 22 ноября 2019 г.
Բեյլը հայտնի է գոլֆի հանդեպ իր մեծ սիրով: Կիսապաշտպանին վերջերս նույնիսկ մեղադրում էին,որ նա գոլֆի մասին ավելի շատ է մտածում, քան մադրիդյան ակումբում ելույթների:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալը» երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: 12 խաղում «սերուցքայինները» 25 միավոր են վաստակել ու առաջատար «Բարսելոնային» զիջում են միայն լրացուցիչ ցուցանիշներով՝ կապված խփած ու բաց թողած գոլերի հետ:
Բեյլը Պրիմերայի 6 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: