Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է թիմում դարձյալ տեսնել Աշրաֆ Հակիմիին, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բորուսիա» Դորտմունդում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Զիդանը ցանկանում է, որ թիմի աջ եզրային պաշտպանները լինեն Դանի Կարվախալն ու Աշրաֆ Հակիմին։ Ֆրանսիացի մասնագետը հույսեր չի կապում Ալվարո Օդրիոսոլայի հետ և մտադիր է վաճառել նրան ամռանը։
Հատկանշական է, որ «Մալյորկայի» հետ խաղը ձախողելուց հետո Օդրիոսոլան այլևս չի հայտավորվել «արքայական» ակումբի ոչ մի հանդիպման։
Օդրիոսոլան դուրս է մնացել նաև «Սոսիեդադի» հետ վաղը կայանալիք հանդիպման հայտացուցակից։