Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուրս էր մնացել թիմի հայտացուցակից «Ատալանտայի» հետ խաղի համար։
Ժամեր անց Ռոնալդուն Twitter-յան իր էջում լուսանկար է հրապարակել հետևյալ գրառմամբ․
«Կենտրոնացած եմ ապաքինմանս վրա, որպեսզի շուտով վերադառնամ»։
Focused on my recovery to come back soon!⚽💪🏽 pic.twitter.com/mMNcqRiJ0W
— Cristiano Ronaldo (@Cristiano) November 22, 2019
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» նախորդ երկու խաղերում Ռոնալդուն փոխարինվել էր, իսկ Պորտուգալիայի հավաքականում այս ընթացքում անցկացրած 2 խաղերում 4 գոլ էր խփել։