«Լոռի» է տեղափոխվել եզրային պաշտպան Արման Ասիլյանը։
21-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Նախորդ մրցաշրջանն Ասիլյանն անցկացրել է «Վեսթ Արմենիայի» կազմում։
Ասիլյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։