Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի 14-րդ տուրի «Գրանադայի» հետ խաղում կարող է օգտվել հիմնական թիմի միայն 16 ֆուտբոլիստներից, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպմանը տարբեր պատճառներով չեն մասնակցի Դիեգո Կոստան, Շիմե Վրսալկոն, Ստեֆան Սավիչը, Խոսե Խիմենեսը, Ժոաու Ֆելիշը, Սաուլ Նիգեսը և Տոմաս Պարտին։
Հաղորդվում է, որ արգենտինացի մասնագետը մտադիր է խաղացողներ բերել «Աթլետիկոյի» երկրորդ թիմից։