Այսօր Լիգա 1-ի 14-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունելու է «Լիլին»։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ թիմի բոլոր հարձակվողները հայտավորված են հանդիպման համար։ Խոսքը Նեյմարի, Կիլիան Մբապեի, Էդինսոն Կավանիի, Մաուրո Իկարդիի և Անխել դի Մարիայի մասին է։
Մրցաշրջանի մյուս խաղերում այս հինգ ֆուտբոլիստներից ինչ-որ մեկը միշտ բացակայելիս է եղել վնասվածքի կամ այլ պատճառներով։
ՊՍԺ-ն Լիգա 1-ի առաջատարն է 13 տուրերից հետո։