Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ լրացուցիչ քաշ է հավաքել իսպանական ակումբ տեղափոխվելուց առաջ.
«Դա ճիշտ է: Չեմ թաքցնի, որ ավելորդ քաշ եմ ձեռք բերել: Բայց երբ արձակուրդում եմ, ես իսկապես հանգստանում եմ: Ես հավաքեցի հինգ կիլոգրամ, քանի որ մարմնի հատկանիշների շնորհիվ արագորեն ձեռք եմ բերում ավելորդ քաշ և արագ էլ նիհարում եմ: Երբ ես «Լիլում» էի՝ 18 տարեկանում, ես կշռում էի 72 կամ 73 կգ: Երբ ես ձեռք բերեցի մկանային զանգված, ես կշռում էի 75-77 կգ: Այս ամառ ես կշռում էի 80 կգ, բայց կորցրեցի ավել քաշը 10 օրվա ընթացքում:
Նոր մրցաշրջանի առաջին ամիսներին ես պարզապես լավ չխաղացի: Կարծում եմ ՝ կարող եմ առաջընթաց ունենալ: Այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում, լավացել եմ, արագացել եմ և փորձում եմ օգնել ուրիշներին: Ես ամեն ինչ չէ, որ ճիշտ եմ անում, բայց փորձում եմ: Առաջին երկու ամիսներին ես շատ փոխանցումներ կատարեցի, իսկ մարդիկ սպասում էին ինձանից գեղեցիկ շրջանցումներ»: