Իտալական «Ատալանտան» ցանկանում է իր կազմում տեսնել Խորվաթիայի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին։
Այդ մասին հայտնում է Metaratings-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Ինտերն» է։ Իտալական ակումբը պատրաստ է ձմռանը Վլաշիչի տրանսֆերի համար 25 եվրո առաջարկել:
Կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը ցանկանում է հեռանալ ԲԿՄԱ-ից: Ինչպես հայտնում է Metaratings-ը, Վլաչիչը կարծում է, որ ԲԿՄԱ-ն չի համապատասխանում իր հավակնություններին: Նիկոլան ցանկանում է կարիերան շարունակել Ա Սերիայում: