Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը բանակցություններ է վարում ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ Ռամոսը պատրաստ է աշխատավարձի զգալի նվազեցման, քանի որ ակումբը կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆինանսական խնդիրներ ունի:
Կողմերը դեռ չեն եկել համաձայնության, սակայն, Ֆլորենտինո Պերեսի և Ռամոսի միջև եղած դրական հարաբերությունները բարեհաջող ելքի հույս են տալիս:
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում 34-ամյա պաշտպանը մասնակցել է 35 հանդիպման և դարձել ՝ 11 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Սերխիոն մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2005 թվականից: