«Ռոման» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի նկատմամբ, որին հավակնում է նաև «Բարսելոնան»: Այս մասին հայտարարել է ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլասը:
«Մեմֆիսի հետ պայմանագիրն ավարտվում է: Կումանը ցանկանում է, որ նա խաղա «Բարսելոնայում», բայց կա նաև «Ռոմա» տեղափոխվելու տարբերակը»,- Օլասի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Դեպայը 25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելու է կատալոնական ակումբ:
Իսկ ըստ Mundo Deportivo-ի՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է առաջարկել ֆրանսիական ակումբին պաշտպան Սամուել Ումտիտիին, ում տրանսֆերի դիմաց նրանք ցանկանում են ձեռք բերել Նիդերլանդների ազգային հավաքականի խաղացողին: