Նիդերլանդների Թագավորական ֆուտբոլային միությունը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել էր Մասիմիլիանո Ալեգրիին:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ 53-ամյա մասնագետը մերժել է առաջարկը, քանի որ նախընտրում է ակումբում աշխատել:
Հիմա Նիդերլանդների հավաքականը գլխավորում է Դվայտ Լոդևեգեսը:
Մինչև ամառ թիմը մարզում էր Ռոնալդ Կումանը, որը տեղափոխվեց «Բարսելոնա»:
Այսօր՝ սեպտեբերի 7-ին, Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի ընտրանուն։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Նիդերլանդների հավաքականի հաղթանակը գնահատում է 2,35 գործակցով, ոչ ոքին՝ 3,30, իսկ Իտալիայի հավաքականի հաղթանակը՝ 3,30։