Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին առաջարկել է փոխել ակումբը:
«Ես երկար ժամանակ խոսեցի նրա հետ, մենք որոշ մտքեր փոխանակեցինք: Եթե նա պարբերաբար խաղա ակումբում, ապա կլինի ազգային թիմի հիմնական ֆուտբոլիստը: Բայց հայտնի չէ` ՊՍԺ-ն նրան բաց կթողնի՞, թե ոչ: Յուլիանի համար կարևոր է խաղալ ամեն շաբաթ»,-Լյովի խոսքերն է մեջբերում է Lev TMW-ն:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն այս օրերին Գերմանիայի հավաքականի ճամբարում է: