«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը գալիք շաբաթվա ընթացքում կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։
Sport Mediaset-ը գրում է, որ չիլիացի ֆուտբոլիստը չորեքշաբթի բուժզննում կանցնի «Ինտերում»։ Սակայն մինչև բուժզննումը Վիդալը դեռևս պայմանագրի որոշ կետեր պետք է համաձայնեցնի ակումբի հետ։
Վիդալը հույս ունի, որ «Բարսելոնան» կխզի իր պայմանագիրը՝ հնարավորություն տալով ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ինտեր»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիդալը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել միլանյան թիմի հետ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։