Օգտվելով միջազգային դադարից, երեկ, Երևանի «Արարատն» ու «Փյունիկը» ընկերական հանդիպում են անցկացրել, որտեղ Բիչախչյանի թիմը հաղթել է 2-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացել է Ուրոշ Նենադովիչը՝ եզրափակելով Աղվան Պապիկյանի փոխանցումը։ Երկրորդ գոլը հեղինակել է Արտակ Եդիգարյանը, ով հստակ է իրացրել11 մետրանոց հարվածը։