Հայաստանի ԲԽ «Արարատ»-«Փյունիկ» (4-2) խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել հյուրերի մարզիչ Սուրեն Չախալյանը։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը բացակայում է առողջական խնդիրների պատճառով։
«Լավ առաջին խաղակես անցկացրեցինք։ Թիմը կազմակերպված էր գործում։ Կարողացանք գոլ խփել։ Երկրորդ կեսի սկզբնամասում էլ մեզ համար ամեն ինչ լավ ընթանում, բայց հետո սխալվեցինք ու գոլ բաց թողեցինք։ Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել։ Հետո ինքներդ տեսաք՝ կարմիր քարտ, իսկ տասը հոգով արդեն դժվար էր։
Թիմում հոգեբան չունենք, որը ֆուտբոլիստների հետ անհատապես աշխատի։ Նրանց հետ մարզիչներն են աշխատում։ Իսկ այն, ինչ արեղ Էրիկը, ես չեմ գովաբանում, նա դրա համար կարմիր քարտ ստացավ»,- ասել է Չախալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։