Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է Ազգերի լիգայի 1-ին տուրում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (1-0):
«Մենք գիտեինք, որ դժվար է լինելու: Խաղացինք մեր ֆուտբոլը և մեր բախտը ժպտաց մեզ: Մենք 11 մետրանոցի իրավունք ստացանք և չպետք է կորցնեինք այդ հնարավորությունը: Առջեւում մեզ փայլուն ապագա է սպասվում»,-Ստերլինգի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընտրանին հաղթել էր 90-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցից գոլ խփելով: