Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ ամռանը կարող ամռանը լքել «Յուվենտուսը» և վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այդ մասին հայտարարել է հայտնի լրագրող Էդուարդո Ինդան իսպանական La Sexta հեռուստաալիքի եթերում:
«Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» այս մրցաշրջանի ավարտին, եթե ակումբը չհաղթի Չեմպիոնների լիգայում: Նա եկավ Թուրին` երրորդ ակումբի հետ այս մրցաշարը հաղթելու համար, բայց դա դժվար է:
«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Պոգբային և Մբապեին: Կարծում եմ, որ նրանց համար դժվար կլինի իրականացնել այդ տրանսֆերները, հատկապես երկրորդը: Հաշվի առնելով պորտուգալացու բարձր աշխատավարձը՝ նրանք ստիպված կլինեն ազատվել Ռոնալդուից: Այնպես որ, տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ շատ իրական է», — ասել է Ինդան:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվեի» կազմում անցկացրած 14 խաղում խփել է 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղում էր 2003-ից 2009 թվականներին: