«Բենֆիկան» հայտարարել է «Ալմերիայի» ու Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսի տեղափոխության մասին: Պորտուգալական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2025 թվականի ամառը:
Ըստ Transfermarkt-ի, գործարքը «Բենֆիկային» արժեցել է 24 միլիոն եվրո, ինչը ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է: Դա նաև ռեկորդային տրանսֆեր է Իսպանիայի Սեգունդայի պատմության մեջ:
✍️ Darwin assinou contrato com o Sport Lisboa e Benfica até 2025!#DeTodosUm pic.twitter.com/t2sNR1bQd6
— SL Benfica (@SLBenfica) September 4, 2020