«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին ասել է, որ արգենտինացին կարող է մնալ կատալոնական ակումբում:
Ավելի վաղ Խորխե Մեսսին հանդիպել էր «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ՝ քննարկելու Լիոնելի ապագան: Լրատվամիջոցները պնդում էին, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ. կատալոնական ակումբը մտադիր չէ կրճատել փոխհատուցման գումարի չափը, որը կազմում է 700 միլիոն եվրո: Նշենք, որ 33-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը:
«Հավանակա՞ն է, որ Մեսսին կմնա «Բարսելոնայում»: Այո։ Ինչպե՞ս անցավ Բարտոմեուի հետ հանդիպումը: Շատ լավ», — մեջբերում է «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակրի հորը Deportes Cuatro-ն:
Noticia adelantada por #DeportesCuatro
✅ Por primera vez el padre de Messi RECONOCE que Leo Messi estudia quedarse en el Barça
💥¿Qué dice a la pregunta sobre el futuro de Leo? 👉 ¿Si — No sé?
📺 Todos los detalles a las 15:14h en @cuatro https://t.co/0fVtIYrngT
— Deportes Cuatro (@DeportesCuatro) September 3, 2020