Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ թիմից զգալիորեն պակաս գումարով, քան իր պայմանագրում նշված փոխհատուցումը, որը կազմում է 700 միլիոն եվրո:
Ինչպես նշում է The Telegraph-ը ՝ մեջբերելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրի, հավանականություն կա, որ կատալոնական ակումբը, ի վերջո, 100 միլիոն եվրոյի դիմաց կբաժանվի իր ավագից:
Հիշեցնենք, որ Մեսսին մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբն իր հերթին հույս ունի, որ Լիոնելը կփոխի իր կարծիքը և կմիանա գործընկերներին: Պայմանագրի համաձայն, եթե նա բաց թողնի մարզումները 11-ից 30 օր, նրան կտուգանեն աշխատավարձի 25%-ի չափով: Հարձակվողի տրանսֆերի հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է:
Արգենտինացի 33-ամյա ֆուտբոլիստը ամբողջ կարիերայի ընթացքում պաշտպանել է «Բարսելոնայի» գույները: