«Լիոնի» կիսապաշտպան Բերտրան Տրաորեն կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա՝ «Չելսիից» հեռանալուց երեք տարի անց:
Ըստ Sky Sports-ի, «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Սքոթ Պարկերը հետաքրքրված է Բուրկինա Ֆասոյի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Աղբյուրը հավաստիացնում է, որ «Ֆուլհեմի» ներկայացուցիչներն արդեն կապվել են «Լիոնի» հետ՝ քննարկելու Տրաորեի տրանսֆերը, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 2022-ի ամռանը:
Ըստ աղբյուրի՝ «Լիոնի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լեսթերը», «Էվերտոնը», «Նյուքասլը» և «Քրիսթալ Փելասը»: