«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է «Այաքսի» և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի տրանսֆերը գնելու մասին։
23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Կա դրույթ, որով պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
🔴 VAN 🔴
⚪️ DE ⚪️
⚫️ BEEK ⚫️Welcome to United, @Donny_Beek6! 👋#MUFC
— Manchester United (@ManUtd) September 2, 2020
Goal-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել վան դե Բեկի տրանսֆերը գնելու համար։ Եվս 4 միլիոն ֆունտ վճարվելու է բոնուսների տեսքով։
«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին խոսել է նաև վան դե Բեկը․
«Ես պատրաստ եմ կատարել իմ կարիերայի հաջորդ քայլը։ Ես պատրաստ եմ խաղալ ամենաբարձր մակարդակում, քանի որ չկա ավելի բարձր մակարդակ, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է»,-ասել է վան դե Բեկը։