ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը գովաբանել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային, տեղեկացնում է Goal-ը:
«Դավիդը ֆանտաստիկ դարպասապահ է: Նա միջնադարյան ասպետ է, ով կյանքի գնով պաշտպանում է իր ամրոցը:
Դե Խեան լավագույնն է աշխարհում և չկա մեկը, ով ինձ հակառակը կապացուցի»,-ասել է Սուլշերը:
Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ի նախկին ավագ Ռոյ Քինը բավական կոշտ կերպով քննադատել էր իսպանացի դարպասապահին: