«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռոյ Քինը քննադատել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային, ում կոպիտ սխալի հետևանքով «Տոտենհեմի» կիսապաշտպան Բերգվեյնը դարձավ գոլի հեղինակ, հաղորդում է Sporf-ը:
«Սիրտս պարզապես խառնում է այդ տղայից: Եթե ես լինեի հանդերձարանում, մի լավ կքոթակեի նրան:
Դե Խեան մեր ժամանակների ամենագերագնահատված դարպասապահն է»,- ասել է Քինը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ՝ 1-1 հաշվով:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով այս պահին 5-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 42 միավորով 8-րդն է: