«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին կիսվել է «Յուվենտուսի» հետ կայանալիք Իտալիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպման սպասելիքներով.
«Ռոնալդուի դեմ խա՞ղը. Նա մեծագույն ֆուտբոլիստ է: Կարծում եմ այս պահին Ռոնալդուն և Մեսսին լավագույնն են աշխարհում: Հրաշալի է այդպիսի ֆուտբոլիստի դեմ խաղալը: Սակայն, եթե անկեղծ լինեմ, ինձ այդ փաստը չի անհանգստացնում:
Ինչպես և բոլոր խաղերում , այս խաղում ևս կփորձեմ գոլի հեղինակ դառնալ»,-DAZN-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է ֆուտբոլիստը: