«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը կարող է հեռանալ ակումբից՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ անգլիական ակումբ տեղափոխվելու դեպքում :
Daily Express- ի փոխանցմամբ, «քաղաքաբնակների» ղեկավարությունը քննարկում է 25-ամյա անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը Մադրիդի «Ռեալին» և ցանկանում է շուրջ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալ նրա տրանսֆերի դիմաց: Այսպիսով, «քաղաքաբնակները» մտադիր են հետ բերել Մեսսիի տրանսֆերի համար նախատեսված միջոցների մի մասը:
Հիշեցնենք, որ Ստերլինգը վերջին հինգ մրցաշրջաններն անցկացրել է «Ման Սիթիում», Պրեմիեր Լիգայում անցկացրել է 164 հանդիպում, դարձել է 68 գոլի եւ 47 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» հնարավոր է հրաժարվի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը գնելու մտքից: Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ մանչեսթերյան թիմը հնարավոր է հրաժարվի արգենտինացի հարձակվողի տրանսֆերը գնելուց ֆինանսական պատճառներով: