Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմում տեսնել «Նապոլիի» ֆուտբոլիստներից մեկին։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, իտալացի մասնագետը թիմում ցանկանում է տեսնել նեապոլիտացիների կիսապաշտպան Ալանին։ Տրանսֆերը կարող է կայանալ ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալանը կլքի «Նապոլին» ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։