«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է Իտալիայի Ա սերիա վերադառնալուն:
La Gazetta dello Sport-ը գրում է, որ չիլիացի ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքելու «Ինտերի» հետ: Տարեկան Վիդալը 3 միլիոն եվրո է վաստակելու:
Հաղորդվում է, որ տրանսֆերը կկայանա առաջիկա օրերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտուրո Վիդալի ծառայություններով հետաքրքրված է Անտոնիո Կոնտեն: