«Մանչեսթեր Յունայթեդը» շատ մոտ է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին ձեռքբերելուն:
Հայտնի է դարձել, թե որքան է վան դե Բեկը վաստակելու մանչեսթերյան ակումբում: Լրագրող Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը տարեկան 6 միլիոն եվրո է վաստակելու նոր ակումբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաները» 40 միլիոն եվրո են առաջարկել հավելյալ բոնուսները: Ֆուտբոլիստն արդեն անցել է բուժզննում:
23-ամյա ֆուտբոլիստը առաջիկայում պաշտոնապես կներկայացվի որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: