Թուրինի «Յուվենտուսը» ձեռք է բերել «Չելսիի» մարզադպրոցի սան Սամուել-Իլինգ Ժունիորին, տեղեկացնում է Sky Italia-ն:
16-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով համալրել «Յուվենտուսի» կազմը և երեք տարվա պայմանգիր է ստորագրել թուրինյան ակումբի հետ:
Նախորդ մրցաշրջանում Ժունիորը խաղացել է «Չելսիի» երիտասարդական թիմում: Անցկացրած 11 հանդիպումներում նա դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: