«Բավարիան» մտադիր չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Կինգսլիյ Կոմանից։ Այս մասին հաղորդում է TZ-ի լրագրող Մանուել Բոնկեն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը չի պատրաստվում որևէ առաջարկ լսել Կոմանի տրանսֆերի շուրջ։
Կոմանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կինգսլիյ Կոմանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինները» դիտարկում էին Կոմանին՝ որպես Լերոյ Սանեին փոխարինող, ում ծառայություններով հետաքրքրված էր հենց «Բավարիան»։