Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը կարիերան կշարունակի «Վալենսիայում»: Այս մասին հայտնում է Golsmedia-ն:
Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ խաղացողը մոտ է «Լացիո» տեղափոխվելուն: Իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Վալենսիայում:
23-ամյա հարձակվողը 2018-20 թվականների ընթացքում է վարձակալությամբ խաղացել «Լևանտեում»։ 63 խաղում Մայորալը 11 գոլ է խփել։