«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը երազում է Թուրինի «Յուվենտուս» վերադառնալու մասին։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Ա սերիայի չեմպիոնների շարքեր, սակայն «բիանկոներիները» չունեն Վիդալին հետ վերադարձնելու ծրագրեր։
Մինչդեռ իտալական մեկ այլ ակումբ՝ «Ինտերը» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, ով ի դեպ ժամանակին «Յուվենտուսում» մարզել է Վիդալին, ցանկանում է ձեռք բերել չիլիացի ֆուտբոլիստին։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» դեռևս մտադիր չէ բաժանվել Վիդալից։