Պորտուգալիան ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի վերջին տուրում 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին ու ապահովեց տեղը եզրափակիչ փուլում։
Խմբի մյուս խաղում Սերբիան ոչ-ոքի 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Ուկրաինայի հետ։ Պորտուգալիայից բացի խմբից ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր ավելի վաղ նվաճել էր նաև Անդրեյ Շևչենկոյի թիմը։
Հավելենք, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում գոլերը հեղինակել է Բրունո Ֆերնանդեսն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Վերջինիս համար սա 99-րդ գնդակն էր հավաքականում։ Մինչ պատմական ռեկորդը 10 գոլ է մնացել։