Նշվում է, որ «Տոտենհեմն» ու «Վուլվերհեմփթոնը» պայմանավորվել են պաշտպան Մեթ Դոերտիի տեղափոխության հարցում: Այս մասին հայտնում է SkySports-ը:
Աղբյուրի համաձայն, 28-ամյա ֆուտբոլիստը 4-ամյա պայմանագիր կստորագրի «Տոտենհեմի» հետ:
Դոերտիի գործող պայմանագիրը «գայլերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:


























































