«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է ակումբում՝ հարմարվելու ընթացքում առաջացած դժվարությունների մասին.
«Բարսելոնան» խաղալու համար ամենահեշտ տեղը չէ: Սա նոր ակումբ է՝ նոր տակտիկայով: Պետք է աշխատել, հպարտ եմ, որ այստեղ եմ:
Այստեղ ինձ հավատում են: Պետք է խաղընկերներիս վստահությունը ձեռք բերեմ և այդ ժամանակ կլինեմ պատրաստ:
Ես թիմային խաղացող եմ: Եթե տացվում է գոլ խփել, ավելի լավ, եթե՝ ոչ, այդ դեպքում կարևոր է դառնում 3 միավորը»,- ասել է Գրիզմանը Telefoot-ին տված հարցազրույցում: