Նոբելյան Առուստամյանը ինսայդ է հրապարակել՝ նշելով, որ Դևիդ Բեքհեմի «Մայամի Ինտերը» պատրաստ է «Զենիթին» վճարել 30 միլիոն դոլար ՝ Սեբաստիան Դրիուսիի և Մատիաս Կրանևիտերի տրանսֆերների համար:
Ավելին, արգենտինացի ֆուտբոլիստների տրանսֆերները հնարավոր են արդեն այս ձմռանը։
Նշենք, որ Դրիուսին համարվում է «Զենիթի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, իսկ Մատիասը գրեթե խաղաժամանակ չի ստանում և այս մրցաշրջանում ՌՊԼ-ի շրջանակներում դուրս է եկել խաղադաշտ միայն մեկ անգամ։