Ըստ Corriere della Sera-ի՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հավանությունն է տվել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի հավանական տեղափոխությանը թուրինյան ակումբ:
Ըստ աղբյուրի, որ «Յուվեն» պատրաստ է ձեւակերպել ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերը: Ռոնալդուն կարծում է, որ Սուարեսը աշխարհի ուժեղագույն հարձակվողներից մեկն է, և ուրախ կլինի տեսնել նրան իտալական ակումբում:
Իր հերթին Marca-ն հայտնում է, որ 33-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լեսթերը», որը պատրաստ է «Լիվերպուլի» նախկին խաղացողի համար մրցակցել «Յուվենտուսի» ու MLS-ի ակումբների հետ:
Ավելի վաղ Corriere dello Sport-ը հայտնել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն հավանություն է տվել նաև բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերին, ով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում: Նշվում է, որ թուրինցիները բանակցություններ են վարում 34-ամյա հարձակվողի գործակալի հետ: