Իսպանացի հարձակվող Ռոդրիգոն միացել է «Լիդսին»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբ է տեղափոխվել «Վալենսիայից»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիդսը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 30 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է անգլիական ակումբի համար:
Ռոդրիգո Մորենոյի պայմանագիրը «Լիդսի» հետ նախատեսված է 4 տարի ժամկետով: «Լիդսի» նորեկը Իսպանիայի հավաքականում անցկացրել է 22 հանդիպում: Անցած մրցաշրջանում իսպանացին մասնակցել է Լա լիգայի 27 խաղի, խփել 4 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում:
✍️ #LUFC are delighted to announce the signing of Rodrigo from Valencia for a club record transfer fee
— Leeds United (@LUFC) August 29, 2020