Ռուսաստանցի գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովան դարձավ Մոսկվայում անցկացվող գեղասահքի Գրան պրի մրցաշարի հաղթող:
Տրուսովան կարճ ծրագրից հետո երկրորդն էր, սակայն ազատ ծրագրում նրա հիանալի ելույթը թույլ տվեց առաջ անցնել իր հայրենակից Եվգենիա Մեդվեդևայից, և երկու ծրագրերի արդյունքների համաձայն նա հաղթանակ տարավ նաև մրցաշարում:
Հաղթանակը Տրուսովային թույլ տվեց նվաճել գեղասահքի Գրան պրիի եզրափակչի ուղեգիր։