«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում կայացած «Լեչչեի» հետ հանդիպման մասին:
«Առաջին կեսում մենք այդքան էլ ակտիվ չէինք գործում, սակայն ընդմիջումից հետո ավելի շարժուն դարձանք: Մեզ շատ օգնեց ֆուտբոլիստների ռոտացիան: Այս պարագայում թիմը ավելի թարմ է մնում:
Շատ գոհ եմ , որ Նապոլին մեծ կամք ունեցող թիմ է», -Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: