«Ռեալ Մադրիդի» հարձակվող Մարիանո Դիասը կարիերան կարող է շարունակել Պորտուգալիայի առաջնությունում։
AS-ը տեղեկացնում է, որ մադրիդյան գրանդը համաձայնության է հասել «Բենֆիկայի» հետ։ Մարիանոն մեկ տարով վարձակալությամբ կխաղա «Բենֆիկակում» ու 2021-ին ակումբը իրավունք կունենա գնել նրա ամբողջական տրանսֆերը։
Հաղորդվում է, որ պորտուգալական թիմը վարձակալության համար «արքայական» ակումբին գումար չի վճարի, փոխարենը ամբողջությամբ կվճարի Մարիանոյի աշխատավարձը։
Մարիանոն «Ռեալ» էր վերադարձել 2018 թվականի ամռանը։