Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի գավաթակիր «Նոան» 1-4 հաշվով պարտվեց ղազախական «Կայրաթին» ու լքեց պայքարը:
Խաղից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին խոսել է մեր թիմի մասին.
«Շատ լավ թիմի դեմ էինք խաղում, որը տեխնիկական ու որակյալ ֆուտբոլ ցույց տվեց: Նրանք լրիվ այլ խաղաոճ ունեին, ուզում էին խաղալ, ցրել մեզ ողջ դաշտով մեկ: Առաջին կեսում մի փոքր չէինք կարողանում ճնշում գործադրել: Ընդմիջմանը դա քննարկեցինք ու 2-րդ կեսում ավելի լավ էր ստացվում խաղը»: