Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս է եկել ATP-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ, որն ընթանում է Լոնդոնում: Կիսաեզրափակչում Ցիցիպասն առանց լուրջ դժվարությունների երկու սեթում հաղթել է աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին 6:3, 6:4 հաշվով:
Հանդիպումը 1 ժամ 34 րոպե է տևել: Ցիցիպասի ակտիվում 6 էյս կա և 3 կրկնակի սխալ, նա 4 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը:
Նրա մրցակցի ակտիվում չկա ոչ մի կրկնակի սխալ, և 1 բրեյք հնարավոր 12-ից:
Եզրափակչում Ցիցիպասի մրցակիցը հայտնի կդառնա այսօր գիշեր: Երկրորդ կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն ավստրիացի Դոմինիկ Տիմն ու գերմանացի Ալեքսանդր Զվերևը: Մրցաշարի գործող չեմպիոնը Զվերևն է: