Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը խուսափել է մեկնաբանություններ տալ կատալոնացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի՝ Մյունխենի «Բավարիա» հնարավոր վերադարձի մասին:
«Ինչ կկատարվի հետո, «Բավարիայի» գործն է: Գվարդիոլան լավն էր Բունդեսլիգայում: Նա այս պահին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, բայց չգիտեմ՝ կվերադառնա՞ արդյոք Գերմանիա: Ամեն դեպքում, ցանկացած խոսակցություն այն մասին, ցանկանում է նա կրկին գլխավորել մյունխենյան ակումբը, թե՝ ոչ, սպեկուլյացիա են: Չգիտեմ՝ «Բավարիան» ինչ պլաններ ունի, դա ակումբի գործն է», — Լյովի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Հիշեցնենք՝ Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել է 2013-ից 2016 թվականներին: Գերմանական թիմի հետ 7 տիտղոս է նվաճել՝ 3 չեմպիոնություն, 2 Գերմանիայի Գավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ: