Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը նախատեսում է նորից հավաքական գլխավորել:
Ըստ Bild-ի լրագրող Քրիստիան Ֆոլկի, 61-ամյա մասնագետը հետաքրքրված է աշխատել Նիդերլանդների ազգային հավաքականի հետ, որն օրերս աշխատանքից հեռացրեց Ֆրենկ Դե Բուրին։
Նիդերլանդացիները վստահորեն հաղթեցին B խումբը, բայց 1/8 եզրափակչում նրանք սենսացիոն պարտություն կրեցին Չեխիայից (0:2) և լքեցին մրցաշարը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի Հանս-Դիտեր Ֆլիկը, ով արդեն պայմանագիր է ստորագրել մինչև 2024-ի ամառը և պաշտոնավարելու է այս տարվա հուլիսից: