«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կարծում է, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը կարող էր գլխավորել կատալոնական ակումբը։ 61-ամյա մասնագետը հեռանալու է ազգային թիմից Եվրո-2020-ից հետո։
«Լյովը մեծագույն մարզիչ է։ Նա ուզում էր դիտարժան, հարձակվողական ֆուտբոլ խաղալ, իսկ հետո նրա օգնությամբ դառնալ աշխարհի չեմպիոն։ Գերմանիայում ֆուտբոլի այլ հասկացողություն է ձևավորվել, որն ինձ հիշեցնում է Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» խաղը։ Լյովը գերազանց մարզիչ կլիներ «Բարսելոնայի» համար»,- Չավիի խոսքերն է փոխանցում Goal-ը։