Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ «Նոան» կհյուրընկալվի Կամո Հովհաննիսյանի «Կայրաթին»:
Ղազախական ակումբը 8-րդ անգամ անընդմեջ կմասնակցի Եվրոպա լիգայի խաղարկությանը: Իսկ ահա երևանյան ակումբը առաջին անգամ հանդես կգա եվրագավաթներում:
2015/16 մրցաշրջանում «Կայրաթը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում արդեն հանդիպել է հայկական ակումբի՝ այդ ժամանակվա Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Ալմաթիում կայացած խաղում տանտերերը հաղթեցին 3-0 հաշվով, իսկ Երևանում «Ալաշկերտը» հաղթեց 2-1 հաշվով, սակայն ճանապարհը զիջեց ավելի զորեղ մրցակցին:
«Կայրաթ»-«Նոա» հանդիպումը կկայանա Ալմաթիում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Կայրաթ
Պոկատիլով, Միկանովիչ, Դուգալիչ, Կամո Հովհաննիսյան, Ալիպ, Գուրալսկիյ, Կոսովիչ, Ալիկուլով, Վրժեշչինսկիյ, Այմբետով, Վագներ Լավ
Նոա
Վիմերկատի, Կագեռմազով, Կրյուչկով, Դեդեչկո, Բոռ, Լավրիշև, Կովալենկո, Էմսիս, Դեոբալդ, Ազարով, Սպատարու
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։