Լիոնել Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից»: Արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է, և, ըստ ESPN-ի, ինքը` խաղացողը նույնպես հակված է տեղափոխվել «Էթիհադ»:
Հայտնի է դարձել, որ նախօրեին Մեսսին զրույց է ունեցել Նեյմարի հետ, ով չորս տարի շարունակ Լիոնելի հետ հանդես է եկել «Բարսելոնայում»: Զրույցի ընթացքում «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակիրը Նեյմարին ասել է, որ պատրաստվում է շարունակել կարիերան «Սիթիում»:
Բացի այդ, ըստ աղբյուրի, Մեսսին իր նախկին թիմակիցին կոչ է արել հեռանալ ՊՍԺ-ից և նրան միանալ «Մանչեսթեր Սիթիում»:
Նեյմարի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022-ի ամռանը, և ՊՍԺ-ի ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել թիմի առաջատարներից մեկին: Եթե բրազիլացին ցանկություն հայտնի հեռանալ, «քաղաքաբնակները» ստիպված կլինեն վճարել հսկայական գումար ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: